Իրանում 26-ամյա կնոջը կախել են` իրեն բռնաբարել փորձող տղամարդու սպանության համար
BBC հեռուստաընկերության փոխանցմամբ` Իրանի իշխանությունները կախաղան են հանել 26-ամյա մի կնոջ` հետախուզական ծառայության նախկին աշխատակցին սպանելու պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Մահապատիժն իրակագործվել է` չնայած Amnesty International իրավապաշտպան կազմակերպության դատավճիռը փոխելու կոչերին:
Ռայհան Ջաբարին դատապարտվել էր դեռևս 2007թ.-ին իրեն բռնաբարել փորձող Իրանի հետախուզական ծառայության նախկին աշխատակցի սպանության համար:
Իրավապաշտպաններն ընդգծել են, որ նախաքննությունն իրականացվել է լուրջ խախտումներով:
Նախորդ ամսվա ընթացքում սոցիալական ցանցերում մահապատիժը փոխելու կոչերով քարոզարշավ էր իրականացվում: