Դավութօղլուի խորհրդականն ազգությամբ հայ է
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, որպես իր գլխավոր խորհրդական նշանակել է ազգությամբ հայ՝ Էթիեն Մահչուբյանին: Այս մասին հայտնում է թուրքական ԶԼՄ-ները:
Փոխանցվում է, որ Դավութօղլուն և Մահչուբյան վաղուց են ծանոթ և հանդիպում էին դեռ այն ժամանակ, երբ Դավութօղլուն հանդիսանում էր Թուրքիայի ԱԳ նախարար:
Նշվում է, որ Մահչուբյան հանդիսանում է առաջին ոչ մահմեդականը, ով զբաղեցնում է գլխավոր խորհրադականի պաշտոնը: