Պակիստանի նախագահը կմեկնի Իրան
Պակիստանի նախագահ Ասեֆ Ալի Զարդարին դեկտեմբերի 7-ին մեկնելու է Իրան: Նրան ուղեկցելու են Պակիստանի նավթարդյունաբերության նախարար Ասեմ Հոսեինը և մի խումբ լրագրողներ:
Զարդարիի այցը տևելու է 4 ժամ: Այդ ժամանակահատվածում Զարդարին հանդիպելու է Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, Այաթոլլահ Ալի Խամենեիի և նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:
Այցի նպատակը իրանա-պակիստանյան գազատարի պակիստանյան հատվածի կառուցման մեջ իրանական ներդրումների մասին հուշագրի ստորագրումն է:
Ավելի վաղ ենթադրվում էր այդ հուշագրի ստորագրումն իրականացնել Ահմադինեժադի պակիստանյան այցի ընթացքում, սակայն հուշագրի պատրաստ չլինելու պատճառով դա հետաձգվել էր մինչև դեկտեմբերի 7-ը: