Փոլ Մաքքարթնին մեկ շաբաթում վաստակել է 10,6 մլն դոլար
Փոլ Մաքքարթնին այս շաբաթ Billboard ամսագրում Լավագույն արվեստագետների շարքում զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Գրում է «Газета.Ru»-ն:
Անցյալ շաբաթ Մաքքարթնին վաստակել էր 10,6 մլն դոլար՝ ԱՄՆ-ում հինգ համերգի ժամանակ վաճառված տոմսերով:
Երաժիշտը հոկտեմբերի 30-ին ավարտել է համաշխարհային շրջագայությունը, որը սկսել էր 2013թ.-ին: Ներկա պահին, այդ շրջագայությունից Մաքքարթնին ընդհանուր առմամբ վաստակել է 165 մլն դոլար: