Թուրքիան սիրիացի փախստականներին ժամանակավոր աշխատանքի հնարավորություն կտա
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը Սիրիայի փախստականներին հնարավորություն կընձեռի ժամանակավոր աշխատանքի: Այդ մասին տեղեկությունը հինգշաբթի օրը փոխանցել է Resmi Gazete պաշտոնական պարբերականը: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Նման որոշում կայացրել է Թուրքիայի կառավարությունը:
Փաստաթղթի համաձայն՝ աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարարությունը պետք է սահմանի, թե որ նահանգներում և էկոնոմիկայի սեկտորներում սիրիացի փախստականներին աշխատելու հնարավորություն կընձեռվի: