Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանի Գուբինսկու շրջանում գրանցվել է երկրաշարժ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնին:
Փոխանցվում է, որ երկրաշարժը եղել է 3.0 մագնիտուդ ուժգնությամբ և գտնվել 4 կմ խորության վրա:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություն չի հաղորդվում: