Թուրք հավատացյալն էբոլայով է վարակվել
Ստամբուլում Էբոլա վիրուսի կասկածանքով հոսպիտակացրել են Թուրքիայի քաղաքացու, ով վերադարձել էր Հաջիից: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին:
Փոխանցվում է, որ այս կերպ Թուրքիայում Էբոլա վիրուսի կասկածանքով հոսպիտալացվել է 6 մարդ: Նրանցից 5-ը վերադարձել էին Հաջիից, իսկ մեկը ուսանող է, ով սովորում է Սոմալիի համալսարանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի մի քանի մարզի հատակցվել են հատուկ հիվանդանոցներ Էբոլա վիրուսի համար: