«Վեցնյակ»-ի հետ համաձայնության կարելի է հասնել. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ «Վեցնյակ»-ի միջազգային միջնորդների հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կարելի է համաձայնության հասնել մինչև նոյեմբերի 24-ը:
Ռոուհանին ընդգծել է, որ «Վեցնյակի» հետ համաձայնության հասնելը հեշտ չէ, սակայն այդ ուղղությամբ «մի շարք քայլեր են կատարվել»: Բացի այդ, նրա խոսքով, «փորձը ցույց է տալիս, որ համաձայնության կարելի է հասնել»: Այս մասին հաղորդում է իրանական Irna գործակալությունը:
Այս մասին գրում է РИА Новости-ն: