Թուրքիայի ԶՈւ-ի պատվիրակությունը մեկնել է Նախիջևան
Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն (ադրբեջաներեն՝ Naxçıvan Muxtar Respublikası, գտնվում է Ադրբեջանական Հանրապետության կազմում) է մեկնել Թուրքիայի ԶՈւ-ի պատվիրակությունը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ Թուրքիայի պատվիրակությանը դիմավորել է Նախիջևանի Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը:
Նշվում է, որ Թալիբովը հայտարարել է, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր բնագավառներում, այդ թվում ռազմական ոլորտում: