Լիտվայի և Ադրբեջանի քաղաքները դարձել են քույր քաղաքներ
Լիտվայի և Ադրբեջանի քաղաքները դարձան քույր քաղաքներ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Շամքիր քաղաքում Ադրբեջանի և Լիտվայի միջև մտադրությունների հուշագիր է ստորագրվել «Շամքիրը և Շաուլյայը քույր քաղաքներ հայտարարելու մասին»:
Նշվում է, որ այս հուշագիրը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների խորացմանը: