Թուրք բժիշկներն իրենց փորձով կկիսվեն ադրբեջանցի ռազմական բժիշկների հետ
Թուրք բժիշկներն իրենց փորձով կկիսվեն ադրբեջանցի ռազմական բժիշկների հետ: Այս մասին հայտնում է Sia.az-ը: Փոխանցվում է, որ բժշկության ու պատմության ադրբեջանա-թուրքական միջազգային ակադեմիական խորհրդաժողովը կանցկացվի հոկտեմբերի 24-25-ը:
Միջոցառմանը կմասնակցեն Բարդայի, Բեյլագանի, Խոջավենդի, Ֆիզուլիի, Աղդամի, Թերթերի, Գերանբոյի շրջանների, Նավթալան և Խոջալու քաղաքների բժիշկները:
Նշվում է, որ ավելի վաղ նմանատիպ միջոցառում կազմակերպվել էր 2008 և 2010 թթ. Գյանջայում, Բաքվում ու Նախիջևանում: