Ամերիկացի կոնգրեսականը Բարաք Օբամային կոչ է արել աջակցել Ադրբեջանին
Ամերիկացի կոնգրեսականը Բարաք Օբամային կոչ է արել աջակցել Ադրբեջանին: Այս մասին հայտնում է Sia.az-ը:
Փոխանցվում է, որ այսպիսի առաջարկ է արել Արիզոնա նահանգից կոնգրեսական Պոլ Գոսարը: Նշվում է նաև, որ նա նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որտեղ ընդգծել է Ադրբեջանին աջակցելու կարևորությունը:
«Անկախության տարիներին Ադրբեջանը զարգացման մեծ ուղի է անցել և վերածվել Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ամենամեծ առևտրային գործընկերոջ»,- հայտարարել է Պոլ Գոսարը: