Թուրքիայի նախագահը քննադատել է ԱՄՆ-ին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ին այն բանի համար, որ ԱՄՆ-ն ձախողել է զենք-զինամթերքի բաց թողումը օդից սիրիական Քոբանի քաղաքի աշխարհազորայիններին, որի արդյունքում նրանց զենքը հայտնվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժայինների մոտ:
«Դա սխալ արարք է»,-ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա նաև նշել է, որ զենքի միայն մի մասն է հասել Քոբանիի աշխարհազորայիններին, իսկ մյուս մասը բռնագրավվել են «ԻՊ»-ի ուժայինները, ինչի մասին վկայում են ահաբեկչների կողմից սոցիալական կայքերում տեղադրված տեսանյութերը:
Այս մասին գրում է РИА Новости-ն: