Գերմանիայի ԱԳ նախարարի` Բաքու այցի շրջանակներում կքննարկվի նաև ղարաբաղյան խնդիրը
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանելու է Բաքու: Այս մասին հայտնում է Deutsche Welle գործակալությունը:
Փոխանցվում է, որ Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Բաքվում կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները:
Նշվում է, որ այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Շտայնմայերը սկսելու է իր շրջագայությունը Կովկասով, որի շրջանակներում այցելելու է Բաքու և Երևան: