Հռոմի պապը պատրաստվում է Թուրքիա մեկնել
Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը նոյեմբերի վերջին կայցելի Թուրքիա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ իր այցի շրջանակներում Հռոմի պապը հանդիպելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Կոնստանդինոպոլսի Ուղղափառ եկեղեցու թեմի առաջնորդ, պատրիարք Բարդուղիմեոսի հետ:
Նշվում է, որ Հռոմի պապի եռօրյա այցը տեղի է ունենալու 2014 թ նոյեմբերի 28-ին: