Թուրքիան կբացի սահմանը Իրաքի քրդերի համար
Թուրքիան կբացի սահմանը, որպեսզի Իրաքի քրդերը կարողանան պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ Քոբանիում: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն:
Այսպիսի հայտարարություն արել է Թուրքիայի ԱԳ նախարար Մովլուդ Չավուշօղլին, հավելելով, որ բանակցություններն այս հարցի հետ կապված դեռ ընթանում են:
Նշվում է, որ այսպիսի որոշում հնարավոր է կայացրած լինեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Աղբյուրի փոխանցմամբ` Օբաման Քոբանիում տեղի ունեցող գործողությունները որակել է, որպես «անհուսալի»:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «ԻՊ» ահաբեկչական խմբավորման անդամներին հաջողվել է կորզել ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդերին ուղարկված հումանիտար օգնության բեռները: