Իրանի Հեռահաղորդակցման ընկերության ավելի քան 700 աշխատակից գործադուլ է հայտարարել
Թեհրանում Հեռահաղորդակցման ընկերության ավելի քան 700 աշխատակից երկրի խորհրադարանի շենքի առջև հայտարարել են գործադուլի մասին: Այս մասին հայտնում է IRNA-ն:
Փոխանցվում է, որ գործադուլի մասնակիցներն այդպիսի քայլի են դիմել, քանի որ դժգոհ են իրենց աշխատավարձից, ինչպես նաև աշխատանքային և ապահովագրական պայմանագրերը ղեկավարության կողմից չկատատարելուց:
Նշվում է, որ նրանք հայտարարել են, որ արդեն 9 ամիս է, ինչ չեն վարձատրվել: