Ղարաբաղյան հարցի հետ կապված Բաքվի և ԵՄ-ի միջև առկա են խնդիրներ. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար
Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Բաքվի և ԵՄ-ի միջև առկա են խնդիրներ: Այս մասին հայտնում է Sia.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդկուլիևի կատարած հայտարարությանը:
Փոխանցվում է, որ Մամեդկուլիևը հայտարարել է, որ իրենք հույս ունեն, որ ԵՄ կփոխի իր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ:
«Հուսով ենք, որ ԵՄ մի քիչ կփոխի տվյալ հարցի հետ կապված իր դիրքորոշումը և Ադրբեջանի հանդեպ կցուցաբերի նույն վերաբերմունքը, ինչպես Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդովայի հանդեպ»,-հայտարարել է Մամեդկուլիևը: