Հաստատուն կայունությունն Ադրբեջանում և Թուրքիայում նպաստեց էներգետիկ միջանցքի ստեղծմանը. Դավութօղլու
Հաստատուն կայունությունն Ադրբեջանում և Թուրքիայում նպաստեց էներգետիկ միջանցքի ստեղծմանը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
Փոխանցվում է, որ Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ երբ Թուրքիան և Ադրբեջանը կարևոր էներգետիկ նախագծեր են իրականացնում, մի շարք երկրներում շարունակվում է քաղաքական ճգնաժամը:
Բացի այդ նա նշել է, որ տարածաշրջանում իրականացվող կարևոր նախագծերից մեկն էլ Անդրանատոլիական գազատարի (TANAP) կառուցումն է: