Ադրբեջանն Էբոլա վիրուսի հետ կապված ուժեղացնում է վերահսկողությունը սահմաններում
Ադրբեջանն Էբոլա վիրուսի հետ կապված ուժեղացնում է վերահսկողությունը սահմաններում: Այս մասին հայտնում է Sia.az-ը:
Փոխանցվում է, որ այս հայտարարությունը տեղի է ունեցել Ադրբեջանի Մաքսային պետական կոմիտեում:
Նշվում է, որ մի շարք երկրներում էբոլայի վիրուսի տարածման հետ կապված, Ադրբեջանի սահմանային անցակետերում հատուկ սեմինարներ են անցկացվել, բացի այդ Ադրբեջանի սահմանային անցակետերում պրոֆիլակտիկ միջոցներ են ձեռնարկվել. տարածքի դեզինֆեկցիա և բժշկական ստուգումներ: