Այսօր կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանի ծննդյան օրն է
Ժիրայր Գրիգորի Ավետիսյան, (հոկտեմբերի 22, 1927- հոկտեմբերի 8, 2011), հայ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր։
Ժիրայր Ավետիսյանն առաջիններից էր, որ մտավ հեռուստատեսություն։Մի քանի տարի Մոսկվայում աշխատելով՝ նա քիչ թե շատ ծանոթ էր նոր արվեստի առանձնահատկություններին և կուտակած ողջ փորձը, ուժն ու եռանդը ներդնում է Հայկական հեռուստատեսության ստեղծման մեջ։
Եթերաշրջանի սկզբում Ժիրայր Ավետիսյանն անփոխարինելի էր հեռուստատեսություննում. նա և՛ ռեժիսոր էր, և՛ օպերատոր, և՛ մոնտաժող։Նրա անմիջական մասնակցությամբ են եթեր հեռարձակվել Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդումները՝ ամանորյա հանդեսը 1957-ի հունվարի 2-ին, գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի կյանքին և գործունեությանը նվիրված հաղորդումը և այլն։
Նրա նկարահանած առաջին կինոնկարը «Առաջին նամակը» վերնագրով մի ակնարկ էր գիշերօթիկ դպրոցների մասին, իսկ բեմադրությունը՝ «Դեպք անտառումը», մանկական էր, որտեղ խաղում էին Խորեն Աբրահամյանը և Իշխան Ղարիբյանը։
Հայկական հեռուստատեսության առաջին բազմապլան ներկայացումներից մեկի՝ «Մարդու ճակատագրի» հաջողությունը մեծապես պայմանավորված էր նաև Ժիրայր Ավետիսյանի մասնագիտական մոտեցումներով։ Ռեժիսոր Մարատ Մարինոսյանը ներկայացման մեջ օգտագործել էր Ժիրայր Ավետիսյանի արտաստուդիական կադրերը՝ բնության պատկերներով։ Սրանք դրսում նկարահանումներ անելու առաջին փորձերն էին։ Մահացել է 2011 թ. հոկտեմբերի 8-ին։
Աշխատանքներ
Իր գործունեության ընթացքում բազմավաստակ ռեժիսորը ստեղծել է 36 հեռուստատեսային ֆիլմեր, որոնցից են
«Շրթներկ համար 4»,
«Ջրհորի մոտ»,
«Արշակ»,
«Ձորի Միրոն» և այլն։