Թուրքիան Իրաքի քրդերին տեղափոխելու է Սիրիա
Թուրքիայի իշխանություններն աջակցելու են Իրաքի քրդերի տեղափոխմանը Սիրիա՝ Քոբանիի քաղաքի պաշտպանության համար: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Փոխանցվում է, որ այդ քրդերը հանդիսանում են «Пешмерга» զինված ուժերի անդամ և Քոբանիիում պետք է պայքարեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ:
Նշվում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչպես են քրդերին տեղափոխելու Սիրիա: