82 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի դիզայներ Օսկար դե լա Ռենտան
82 տարեկան հասակում կյանքից հեռացել է համաշխարհային հռչակ վայելող դիզայներ Օսկար դե լա Ռենտան, որի վերջին ստեղծագործություններից դարձավ դերասան Ջորջ Քլունիի կնոջ՝ Ամալ Ալամուդդինի հարսանեկան զգեստը: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դե լա Ռենտան երկար ժամանակ ծանր հիվանդ է եղել, քանի որ 2006թ. վերջինիս մոտ ուռուցք էր հայտնաբերվել:
Դիզայները հագուստները մեծ հեղինակություն են վայելել անգամ ԱՄՆ-ի առաջին տիկնանց շրջանակներում, որոնց թվում են Նենսի Ռեյգանը, Հիլարի Քլինթոնը և Լորա Բուշը: