Դավութօղլուն պատրաստ է հրաժարական տալ, եթե...
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե ապացուցվի, որ կառավարությունը քրդական բնակչությանը վերաբերում է, որպես երկրորդական քաղաքացիների: Այս մասին հայտնում է թուրքական "Sabah" թերթը:
Դավութօղլուն նշել է, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքները:
Բացի այդ նա նշել է, որ Թուրքիայում բացառված է մի ազգի գերազանցությունը մյուսի նկատմամբ: