Երվանդ Ենգիբարյանն այսօր կդառնար 31 տարեկան
Երվանդ Ժակի Ենգիբարյան (հոկտեմբերի 21, 1983 թ., Երևան - հոկտեմբերի 22, 2013թ. Երևան), հայ դերասան, ռեժիսոր։
2000թ. ավարտել է Երևանի թիվ 171 միջնակարգ դպրոցը:2000թ. ավարտել է Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնին կից ստուդիայի դերասանական բաժինը։ 2006-11թթ. սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժնում։
Աշխատել է Յոշկար-Օլա, Նիժնի Նովգորոդ, Մոսկվա քաղաքների թատրոններում՝ որպես դերասան։ 2004-2013թթ. Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասան։
Դերերը
Չացկի - «Խելքից պատուհաս»,
Խլեստակով - «Ռևիզորը»,
Գլումով - «На всякого мудреца довольно простоты»,
Եսենին - «Շահանե, դու իմ…»,
Ժորժ - «Մորգանի խնամի» և այլ ներկայացումներում
Բեմադրությունները
Մարդան - «Скандал без антракта»,
Գոլդոնի - «Кьоджинские перепалки»,
Յախնտով - «Любовь со скелетом»։
Ֆիլմագրությունը
Նկարահանվել է «Խեղճ Նաստյան», «Միշտ ասա միշտ», «Ջոկեր», «Տասնմեկ», «Լքյալները», «Երեք ընկեր», «Խաչագողի հիշատակարան», «Հրեշտակների դպրոց» հեռուստասերիալներում։ Նրա վերջին խաղացած դերը «Քայլ ձիով» ֆիլմում էր։
Մրցանակները
2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի՝ որպես լավագույն դերասան։
Զոհվել է 2013թ. հոկտեմբերի 22-ին՝ավտովթարից։