Ադրբեջանում դեռ Էբոլա վիրուսով հիվանդ չկա
Ադրբեջանում Էբոլա վիրուսով հիվանդ չկա: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջանի Առողջապահության նախարարության հակաժանտախտային կայանի լաբորատորիայի վարիչ Մուսա Ջահանովիին:
«Հաջ կատարելուց հետո հայրենիք վերադարձած Ադրբեջանի քաղաքացիները ենթարկվել են մանրազննին ստուգման և նրանց մոտ Էբոլա վիրուսի առկայությունը հաստատող որևէ ախտանիշ չի հայտնաբերվել»,-հայտարարել է Ջահանովին:
Նշենք, որ Էբոլա վիրուսի պատճառով Աֆրիկայում զոհերի թիվը գերազանցել է 4 հազարը: