Այսօր Քիմ Քարդաշյանի ծննդյան օրն է
Քիմ Քարդաշյան (անգլ.՝ Kim Kardashian, ծնվել է հոկտեմբերի 21, 1980, Լոս Անջելես, Կալիֆորնիա), ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել, «Պար Աստղերի հետ» ռեալիտի-շոու յոթերորդ սեզոնի և Keeping Up with the Kardashians սերիալի մասնակից։ Քիմ Քարդաշյանը ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 21-ին Լոս Անջելեսի, Կալիֆորնիա նահանգում։ Ունի հայկական ծագում (հոր կողմից), շոտլանդացու և հոլանդացու ծագում մոր կողմից։
Քիմ-հայտնի իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի և հայտնի պրոդյուսեր Կրիս Ջենների, որը հիմա Քիմի մենեջերն է։ Քիմի մայրը Ռոբերտ Քարդաշյանից բաժանվել է 1989 թվականին և 1991 թվականին ամուսնացել է հայտնի թեթև ատլետիկայի մարզիկ Բրյուս Ջենների հետ։
Քիմ Քարդաշյանը ունի երկու քույրիկ՝ Խլոի Քարդաշյան և Քորտնի Քարդաշյան և եղբայր Ռոբ Քարդաշյան։ Ունի երկու կես քույրեր՝ Քենդալ Ջեններ և Կաիլի Ջեններ (1995 և 1997 թ.)։
Պարիս Հիլտոնի, Նիկի Հիլտոնի, Նիկոլ Րիչի, Էմմա Վաթսոնի հետ նա նույնպես հայտնի է, որպես Հոլլիվուդի կուսակցության աղջիկ։
Անձնական կյանք
Քիմ Քարդաշյանը առաջին անգամ ամուսնացել է բասկետբոլիստ Կրիս Համֆիրսի հետ , ում հետ ամուսացած է մնացել 72 օր։ Անմիջապես Քրիսի հետ բաժանումից հետո նա սկսել է հանդիպել ռեփեր Քենյի Ուեստի հետ։ 2014 թվականի մայիսին նրանք ամուսնացել են Փարիզում։ Քիմն ու Քենյին ունեն դուստր։