Լեդի Գագան $24 մլն արժողությամբ առանձնատուն է գնել Մալիբուում
Երգչուհի Լեդի Գագան $24 մլն արժողությամբ առանձնատուն է գնել Մալիբուում (Կալիֆոռնիա): Այս մասին հաղորդում է TMZ պորտալը:
TMZ փոխանցմամբ՝ առանձնատունը 2,4 հա տարածք ունի: Այն ունի հագուստի սենյակ, լողավազան, սպորտային դահլիճ, գինու նկուղ, բոուլինգի խաղասրահ և ութ ձիու համար նախատեսված ախոռ:
Այս մասին գրում է Gazeta.ru-ն: