Սիրիայի հետ սահմանը բաց է իրաքյան քրդերի համար. թուրք նախարար
Սիրիայի հետ սահմանը բաց է իրաքյան քրդերի համար, որոնք պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյուտ Չավուշօղլուն:
«Մենք աջակցում ենք Քոբանիում ձևավորված քրդական զինյալներին և համագործակցում ենք միջազգային կոալիցիայի հետ»,-հայտարարել է Չավուշօղլուն Անկարայում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:
Այս մասին գրում է РИА Новости-ն: