Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն ՆԱՏՕ-ի զորավարժություններին
Ադրբեջանցի զինծառայողները մասնակցելու են ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնք պետք է տեղի ունենան Ստամբուլում՝ հոկտեմբերի 20-24-ը: Այս մասին հայտնում է РИА-Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի Գլխավոր շտաբին:
«Զորավարժությունների նպատակն է ամրապնդել մասնակցող երկրների կարողությունը՝ (աշխատել և համագործակցել միասին)»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զորավարժությունների մասնակցելու են՝ Ադրբեջանը, Մակեդոնիան, Բոսնիա և Հերցոգովինան, Սերբիան, Ղազախստանը, Չեռնոգորիան, Մոլդովան, Հորդանանը, Ուկրաինան, Մավրիտանիան, Ալժիրը և Պակիստանը: