Այսօր Ադրբեջան է ժամանելու ԵՄ Հարավային Կովկասի հարցով հատուկ ներկայացուցիչը
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին Ադրբեջան է ժամանելու ԵՄ Հարավային Կովկասի հարցով հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերգը: Այս մասին հայտնում է Sia.az-ը:
Փոխանցվում է, որ Զալբերգը այցի շրջանականերում մի շարք հանդիպումներ կանցկացնի երկրի ղեկավարության հետ:
Նշվում է նաև, որ կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: