Բիյոնսեն մասնակցել է Լոնդոնի Harry's Bar-ում անցկացված երեկույթին
Լոնդոնի Harry's Bar-ում անցկացվել է երեկույթ, որում մասնակցել են երգչուհի Բիյոնսեն իր զուգընկեր Ջեյ Զիի հետ, Ադելը, Will.i.am-ը և ուրիշներ: Այս մասին գրել է spletnik.ru-ն:
33-ամյա Բիյոնսեն ամբողջ երեկույթի ընթացքում լուսանկարվել է: Նա կրել է սև կիսաշրջազգեստ, որը պատականում է Stylestalker հագուստի տանը և կրել է Prada ֆիրմայի կոշիկներ:
Ինչ վերաբերվում է 26-ամյա Ադելին, նա ամեն ինչ արել է, որպեսզի իրեն որքան հնարավոր է քիչ նկատեն: