Ժաննա Ֆրիսկեն Չինաստանում բուժման կուրս է անցել և վերադարձել Մոսկվա
Ժաննա Ֆրիսկեն Չինաստանում բուժման կուրս է անցել: Ռուս երգչուհին և դերասանուհին վերադարձել է Մոսկվա՝ արտերկրում քաղցկեղի դեմ երկարատև բուժման կուրս անցնելուց հետո:
Ֆրիսկեն այժմ քայլում է ինքնուրույն՝ հրաժարվելով անվասայլակից: Ավելի վաղ Ֆրիսկեի քաղաքացիական ամուսինը՝ Դմիտրի Շեպելևը պատմել էր, որ նրա մոտ ուղեղի ուռուցք է հայտնաբերվել։
Մոտ 1 օրում երգչուհու համար հավաքվեց 50 մլն ռուբլի։ Ընդհանուր առմամբ, բարեգործական մարաթոնի ընթացքում հավաքվեց մոտ 69 մլն ռուբլի։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն: