Ադրբեջանը խստացրել է օտարերկրյա դոնորների համար գործունեության պայմանները
Ադրբեջանի Միլի Մեջլիսը հոկտեմբերի 17-ին ոչ կառավարական կազմակերպությունների ոլորտում գործող օրենսդրության մեջ փոփոխություններ է մտցրել՝ խստացնելով օտարերկրյա դոնորների համար գործունեության պայմանները:
Մեկնաբանելով այդ օրենսդրական փոփոխությունները ՝ փորձագետները նշել են, որ դրանք հավելյալ ֆիլտրեր են սահմանում օտարերկրյա դոնորների համար:
Առաջին հերթին՝ նրանք պետք է ստանան դոնոր լինելու իրավունք, այնուհետև ցույց տան նախագծի ֆինանսավորման նպատակահարմարությունը, իսկ այնուհետև գրանտ ստացող կազմակերպությունը պետք է այն գրանցի Արդարադատության նախարարությունում: