Արտակարգ իրավիճակ Անկարայի օդանավակայանում
Այսօր արտակարգ դեպք է գրանցվել Անկարայի միջազգային օդանավակայանում: Անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն և տեղեկացրել, որ Անկարա-Քիշնև ինքնաթիռում ռումբ է տեղադրված: Այս մասին հաղորդում է CNNTurk հեռուստաալիքը:
Օդանավակայանի անվտանգությունը կանգնեցրել է թուրքական Turkish Airlines ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար ինքնաթիռը, երբ այն արդեն թռիչքուղու վրա է եղել: Ուղեւորները տարհանվել են: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, շտապօգնությունը:
Ոստիկանությունը ձերբակալել է ահազանգողին: Կալանավորի խոսքերով կեղծ ռումբի մասին ինքն ահազանգել է ոստիկանությունը, որպեսզի վրեժ լուծի իր ծանոթից, ով գտնվել է այդ ինքնաթիռում:
Չնայած հայտարարությանը, փորձագետները շարունակում են ստուգել ինքնաթիռը: