ԱՄՆ Պետդեպարտամենտը քննադատել է Ադրբեջանին
ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանությունների հետ անցկացնում է խիստ բանակցություններ կապված անթույլատրելի ռեպրեսիվ քաղաքականության հետ, որը նրանք իրականացնում են օտարերկրյա և տեղական հասարակական կազմակերպությունների նկատմամբ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալի օգնական Թոմաս Մելիային, ով այսպիսի հայտարարություն էր արել «Голос Америки» գործակալությանը տված հարցազրույցում:
«Մենք բաց տեքստով Ադրբեջանի կառավարության ուշադրությունն էինք հրավիրել այն փաստի վրա, որ երկարաժամկետ կայունության և երկրի զարգացման համար անհրաժեշտ է ապահովել քաղաքացիների ազատությունը երկրի բոլոր բնագավառներում»,-հայտարարել է Թոմաս Մելիայինը:
Բացի այդ, Մելիայինը հայտարարել է, որ իրենք կարծում են, որ Ադրբեջանի հանդուրժողականությունն իր քաղաքացիների նկատմամբ կարող է ապահովել երկրի ապագա բարեկեցությունը: