Թուրքիան ինքնուրույն էլ կարող է հաղթել «ԻՊ»-ին. Պենտագոն
Թուրքիան կարող է ինքնուրույն կանխել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների ներթափանցումը Սիրիայից դեպի Թուրքիա: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ գեներալ՝ Վալտեր Փայաթը:
Փոխանցվում է, որ Փայաթը հայտարարել է, որ Թուրքիայի բանակը և անվտանգության ուժերը գտնվում են այնպիսի վիճակում, որ եթե «ԻՊ»-ի զինյալները ներթափանցեն Թուրքիա, ապա նրանք պարտություն կկրեն:
Նշվում է, որ Անկարան էլ է նույն կարծիքին: