Չեզոք գոտում ականի վրա ադրբեջանցի է պայթել
Հոկտեմբերի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի չեզոք գոտում ականի վրա պայթել է ՀՀ Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական Զազախի շրջան Ջաֆարլի գյուղի բնակիչ, 37-ամյա Մամեդ Գարասագգալովը:
Kəpəz TV հեռուստաալիքը հայտնել է, որ 37-ամյա Գարասագգալովը մթերք էր տանում իր հորը, ով կենդանիներին էր արածեցնում:
Փոխանցվում է, որ մառախուղի պատճառով նա մոլորվել է և հայտնվել չեզոք գոտում, որտեղ նրա ձին կանգնել է հակահետևակային ականի վրա:
Նշվում է, որ զինվորականների ու գյուղացիների օգնությամբ նրան տեղափոխել են Ղազախի ախտորոշիչ կենտրոն, որտեղ անդամահատել են նրա ոտքը: Նրա վիճակը գնահատվում է բավարար: