Թուրքիայում կգործի 45 հիվանդանոց` էբոլա վարակի տարածման դեպքում
Թուրքիայի 36 նահանգներին հատկացվել է 45 հատուկ հիվանդանոց: Դրանք կգործեն այն դեպքում, եթե երկրում լինեն Էբոլայով վարակվածներ: Այս մասին հայտնում է Milliyet-ը՝ հղում անելով երկրի Առոջապահության նախարարությանը:
Փոխանցվում է, որ հիվանդանոցները հիմնականում հատկացվել են այն նահանգներին, որտեղ կան միջազգային օդանավակայաններ: Մասնավորապես Անկարայում ՝ 3 հիվանդանոց և Ստամբուլում՝ 2 հիվանդանոց:
Նշվում է նաև, որ օդանավակայաններում պետք է ստուգվեն այն ուղևորները, որոնց երկրում կան Էբոլայով վարակվածներ: