Թուրքիան դուրս է մնացել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր կազմից
Իսպանիան և Թուրքիան չեն կարողացել հավաքել ձայների բավարար քանակ, որպեսզի դառնան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ դրա հետ կապված Գլխավոր Ասամբլեայում պետք է անցկացվի քվեարկության երրորդ փուլը:
Նշվում է, որ քվեարկության երկրորդ փուլն անցկացվել էր հինգշաբթի օրը`կապված առաջին փուլի ձախողման հետ: