Ադրբեջանը կրկին մեղադրում է ԱՄՆ-ին
Ադրբեջանի ԱԳ նախարարությունն անընդունելի է համարում ԱՄՆ-ի գործողությունները կապված երկրի ներքին գործերին խառնվելու հետ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«ԱՄՆ-ի մշտական փորձերը խառնվել Ադրբեջանի ներքին գործերին անընդունելի են: Ադրբեջանը լիովին ապահոված է դատական համակարգի անկախությամբ»,-ասվում է ԱԳՆ մամուլի հաղորդագրության մեջ:
Փոխանցվում է, որ ԱՄՆ-ի անհիմն միջամտությունն Ադրբեջանի գործերին համարվում են օրենքի գերակայության խախտում: