Իրանի ու «Վեցնյակի» բանակցությունները թևակոխում են վճռական փուլ
Իրանի ու «վեցնյակի» բանակցությունները թևակոխում են վճռական փուլ, սակայն համաձայնության կարելի հասնել մինչև նոյեմբերի 24-ը:
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Մանը:
Մանի խոսքով՝ Իրանի միջուկային հարցի լուծման որոնումներին միտված դիվանագիտական ջանքերը մոտենում են վճռական փուլին: Սպասվում է, որ տեխնիկական աշխատանքները կշարունակվեն նաև մոտակա օրերին: