Նկարահանվել է «Մանկական Եվրատեսիլ 2014» մրցույթի հայաստանյան երգի տեսահոլովակը (լուսանկարներ)
Նկարահանվել է «Մանկական Եվրատեսիլ 2014»-ի մրցույթի հայաստանյան երգի
տեսահոլովակը: Առաջին անգամ հայկական երգարվեստում տեսահոլովակը
նկարահանվել է «սելֆի վիդեո» տարբերակով, իսկ նկարահանողը ոչ ավել ոչ
պակաս մրցույթում այս տարվա հայաստանյան պատվիրակ Բեթթին է:
Տեսահոլովակի նկարահանման հետաքրքիր մանրամասների մասին կհաղորդենք հաջորդիվ. այն պատրաստ կլինի հաջորդ շաբաթ:
Հայաստանն այս տարի «Մանկական եվրատեսիլ»-ին կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արեւի մարդիկ» (People of the sun) երգով: Երգի պատրաստման ընթացքում Բեթթիին օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը:
«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո եւ Ուկրաինա: