Էբոլան հասել է Ստամբո՞ւլ
Ստամբուլում Էբոլա վիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու համար կարանտինի տակ է գտնվում է "Marmara" համալսարանի ուսումնահետազոտական հիվանդանոցը: Այս մասին հայտնում է թուրքական "Milliyet" թերթը:
Փոխանցվում է, որ հիվանդանոցը փակել են այն ժամանակ, երբ այնտեղ տեղափոխվել էր բարձր ջերմությունից գանգատվող հիվանդ:
Նշվում է, որ հետագայում պարզվել էր, որ հիվանդը վարակված չէ Էբոլայով: