Սիրիայում պետք է լինեն անվտանգության գոտիներ. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարծում է, որ անհրաժեշտ է Սիրիայի հյուսիսում ստեղծել պաշտպանական գոտի տեղի բնակչության համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Փոխանցվում է, որ Դավութօղլուն այսպիսի հայտարարությամբ հանդես է եկել «Ալ Ջազիրա» հեռուսատաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Այդ գոտինները պետք է ստեղծվեն Հալեպի, Իդլիբի և Թուրքիայի սահմանի մոտակայքում, որտեղ նաև կներառվի Քոբանիի քաղաքը: Այս գոտիների ստեղծումը նաև պետք է ընդունի ՄԱԿ-ը»,-հայտարարել է Դավութօղլուն: