Իրանում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի Իսլամական Հանրապետությունում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Երկրաշարժը տեղի է ունեցել երկրի արևմուտքում: Հաղորդվում է, որ երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվել է Դեզֆուլ քաղաքից 59 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որը մոտ է Իրան-Թուրքիա սահմանին:
Երկրաշարժի օջախը 36.7 կմ խորության վրա է գտնվել: Զոհերի և տուժածների մասին դեռևս տեղեկատվություն չի հաղորդվել: