Էնրիկե Իգլեսիասը բաժանվել է ընկերուհուց
Երգիչ Էնրիկե Իգլեսիասը հայտնել է այն մասին, որ օրեր առաջ բաժանվել է ընկերուհուց՝ Աննա Կուռնիկովայից: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն՝ հղում անելով The Huffington Post-ին:
Այս մասին Իգլեսիասն ասել է Լոս Անջելեսում համերգից հետո:
«Ես բաժանվել եմ: Ես նրա հետ վիճել եմ երեք օր առաջ, դուք այս մասին առաջինն եք լսում: Դա լուրջ է», - ասել է Իգլեսիասը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ Իգլեսիասը իր կյանքի մասին ոչինչ չի հայտնել, սակայն միշտ նշել է, որ առայժմ իր ծրագրում չկա ամուսնություն:
Զույգը միասին էր արդեն 12 տարի: