Թուրքիան ավիահարվածներ է հասցրել քրդերի դիրքերի ուղղությամբ
Թուրքական "F-16" և "F-4" կործանիչներն Իրաքի սահմանի մոտակայքում գտնվող Հաքքար նահանգում հարվածել են քրդերի դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է թուրքական ԶԼՄ-ները:
"Hürriyet Daily" թերթը հայտնում է ավիահարվածների հետևանքով քրդերը կրել են զգալի վնասներ:
Փոխանցվում է, որ քրդերը դժգոհ են Թուրքիայի իշխանություններից, քանի որ նրանք հրաժարվում են օգնել Թուրքիայի և Սիրիայի սահմանին գտնվող Քոբանիի քաղաքին, որը արդեն մի քանի շաբաթ ցանկանում են իրենց վերահսկողության տակ առնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները: