Թուրքիայում ընդլայնվում են ոստիկանության իրավունքները
Թուրքիայում մշակվում է օրինագիծ, որը կընդլայնի ոստիկանության իրավունքները: Այս մասին հայտնում է թուրքական Kanal7 հեռուստաալիքը:
Փոխանցվում է, որ ըստ այդ օրինագծի` Թուրքիայի ոստիկանությունն իրավունք կունանա, առանց լիազորագրի իրականացնել ստուգումներ, ինչպես նաև ժամանակավոր ձերբակալել կասկածյալին:
Նշվում է, որ Թուրքիայում ընդհանուր առմամբ կա 340 հազար ոստիկան: