Ադրբեջանն ավելացնում է իր պաշտպանական ծախսերը
Ադրբեջանն ավելացնում է պաշտպանական ծախսերը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ Ադրբեջանի 2015 թ.-ի բյուջեում պաշտպանական նպատակներով նախատեսված ծախսերը կկազմեն 17.9%-ը:
Նշվում է նաև, որ Ֆինանսների նախարարության կողմից հրապարակված 2015 թ.-ի պետական բյուջեում պաշտպանական ծախսերը 3.1%-ով կգերազանցեն 2014 թ. ծախսերը: